• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինես. «Վարձակալած ֆուտբոլիստների համար «Էվերթոնը» դրախտ է»

Everton«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, Եվրոպայի բարձրակարգ ակումբները հերթ են կանգնել, որպեսզի իրենց ծագող աստղերին վարձակալությամբ ուղարկեն «Էվերթոն»:

Անցած ամռանը մերսիսայդցիներին հաջողվեց վարձավճարով վերցնել ոչ միայն փորձառու Գարեթ Բերրիին, այլ նաև Ժերար Դեուլոֆեուին և Ռոմելու Լուկակուին: Երիտասարդ ֆուտբոիստներն իրենց շատ լավ են զգում Ռոբերտո Մարտինեսի թիմում և չեն կարող դժգոհել խաղաժամանակից: Մարտինեսը, ով ամռանն է տեղափոխվել իր ներկայիս ակումբ, ուրախ է, որ շատ ակումբներ են ցանկանում իրենց տղանդներին ուղարկել «Էվերթոն»:

-Ակումբներն իրենք են առաջարկում իրենց ֆուտբոլիստներին: Նրանք տեսնում են, թե ինչպես են հանդես գալիս վարճավճարով հանդես եկող ֆուտբոլիստները և ինչպես են զարգացնում իրենց որակները: Խոսքը գնում է ոչ միայն անգլիական, այլ նաև եվրոպական շատ ակումբների մասին: Ակումբները մեծ գումարներ են ծախսում երիտասարդ ֆուտբոլիստների վրա, սակայն հնարավորություն չունեն նրանց խաղաժամանակ տրամադրել: Ի՞նչ անել: Լավագույն տարբերակը մեզ մոտ ուղարկելն է: Ֆուտբոլիստների համար «Էվերթոնը» դրախտ է,- ասել է Մարտինեսը:The Guardian

Հետաքրքիր փաստեր