• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինո. «Դի Մարիան աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Անխել Դի ՄարիաԱրգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անխել Դի Մարիային համարում է աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Յունայթեդին» հաջողվեց 59,7 մլն ֆունտով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» արգենտինացի վինգերին:

Երեկ 26-ամյա Դի Մարիան փայլուն խաղ անցկացրեց իր երկրի ազգային հավաքականում: Արգենտինացիները աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականին հաղթեցին 4:2 հաշվով, իսկ Անխելը երեք գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերներին և մեկ անգամ էլ ինքը գոլի հեղինակ դարձավ:

-Դի Մարիան ապացուցեց, թե ինչու է համարվում աշխարհի հինգ ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը,- ասել է Մարտինոն: Goal

Հետաքրքիր փաստեր