• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Դեմիկելիսը դարձավ «Սիթիի» ֆուտբոլիստ

Մարտին Դեմիկելիս«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Մարտին Դեմիկելիսի ձեռքբերման մասին:

Դեմիկելիսն ընդամենը երկու ամիս առաջ էր ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով «Մալագայից» տեղափոխվել Մադրիդ: Այժմ նրա վաճառքից մադրիդցիները 4 մլն ֆունտ ստացան:

Մարտինը «քազաքայինների» հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել և վերցրել է 26 համարի մարզաշապիկը: Մանչեսթերում Դեմիկելիսը կաշխատի Մանուել Պելեգրինիի հետ, ում լավ ճանաչում է «Մալագայում» և «Ռիվեր Փլեյթում» աշխատած տարիներից:

Դեմիկելիսը 2003-2010թթ-ին հանդես է եկել «Բավարիայում», որտեղ մասնակցել է ավելի քան 200 հանդիպման: Մյունխենցիների հետ Մարտինը չորս անգամ հաղթել է Բունդեսլիգայում, չորս անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր և երկու անգամ՝ գերմանական լիգաների գավաթակիր: Փորձառու պաշտպանն Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 37 խաղի:

Հետաքրքիր փաստեր