• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Յոլ. «Մեզ մոտ հնարավոր է մեծ խնդիրներ առաջանան»

Մարտին Յոլ«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը վախենում է, որ իր ակումբը մեծ խնդիրներ կունենա, եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում չերկարաձգի պայմանագրերը հիմնական կազմի մի շարք խաղացողների հետ:

Այս մրցաշրջանի ավարտից հետո թիմի միանգամից 12 ֆուտբոլիստների կամ գործող պայմանագրերն են լրանում, կամ վարձակալության ժամկետն է մոտենում ավարտին: Յոլի կարծիքով բանակցությունների անհաջող ելքը մեծ խնդիրներ կառաջացնի:

-Կարծում եմ՝ եթե ունեք այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագրերը մոտենում են ավարտին, ապա դա կարող է խնդիրներ առաջացնել: Հուսանք, որ մենք լավ կհաղթահարենք այս իրավիճակը:

 
Յուրաքանչյուր խաղացողի հետ բանակցությունները յուրովի են: Օրինակ, Դամյեն Դաֆի հետ ամեն ինչ բավականին հեշտ էր: Մենք համաձայնության եկանք մեկ շաբաթվա ընթացքում:

Հուսամ՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք կերկարաձգենք ևս երկու-երեք խաղացողների հետ պայմանագրերը: Նրանց թվում են Բրեդե Հանգելանդն ու Ֆիլիպ Սանդերոսը,- հայտնել է Յոլը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր