• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեկ րոպե չբավականացրեց, որպեսզի Դե Խեան դառնա «Ռեալի» ֆուտբոլիստ

Դավիդ Դե ԽեաԻսպանիայում տրանսֆերային պատուհանը փակված է, և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային չի հաջողվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Բառացիորեն ժամեր առաջ մամուլին հայտնի դարձավ, որ ակումբները համաձայնվել էին փոխանակել իրենց առաջին համարներին՝ Դե Խեան պետք է ուղևորվեր Մադրիդ, իսկ «Յունայթեդը» ստանալու էր Կեյլոր Նավասին և ևս 29 մլն ֆունտ։

Հաշվի առնելով գործարքի բարդ բնույթը, կողմերից պահանջվում էր արագ կատարել փաստաթղթային գործողությունները, որպեսզի ժամանակին տրանսֆերը գրանցեն Լա Լիգայի ղեկավարությունում։ Վերջին քայլը կատարելու համար ժամանակը չի բավականացրել։

Ինչպես հայտնում է AS-ը, Դավիդի հետ ստորագրված պայմանագիրը ժամանակին չի ուղարկվել Լա Լիգայի շտաբ-գրասենյակ։ Եթե հվատանք շրջանառվող լուրերին, ապա ընդամենը մեկ րոպե ուշացումը եղել է «կարմիր սատանաների» պատճառով։ Անձամբ ֆուտբոլիստն իրեն հուսահատ է զգում, քանի որ ամեն ինչ պատրաստ էր Մադրիդում իրեն ներկայացնելու համար։

Հետաքրքիր փաստեր