• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեսութ Օզիլ․ «Ես չեմ հեռանա «Ռեալից»

Մեսութ ՕզիլՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերջ է դրել իր հեռանալու մասին խոսակցություններին՝ հայտնելով, որ չի պատրաստվում փոխել ակումբը:

Վերջին շաբաթներում խոսվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այնքան էլ գոհ չէ Օզիլից: Հաղորդվեց անգամ, որ Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Սակայն այսօր Մեսութը հայտնել է, որ այս ամռանը չի լքի «Ռեալը»:

-Ես մինչև 2016թ-ը պայմանագիր ունեմ, և ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Ռեալում»:

Թերթերը շատ տարբեր լուրեր գրեցին, սակայն ես գործող պայմանագիր ունեմ և ես կմնամ «Ռեալում»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ըստ բրիտանական թերթերի, Օզիլի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

Հետաքրքիր փաստեր