• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեսսի. «Ես չեմ պատրաստվում տեղափոխվել «Չելսի» կամ «Սիթի»

Լիոնել Մեսսի«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»:

Լուրերի համաձայն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ տարաձայնություն ունենալուց հետո 27-ամյա արգենտինացին մտածում է ակումբը փոխելու մասին: Գլխավոր ֆավորիտները համարվում են Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարի երկու մասնակիցները:

Սակայն «Ատլետիկոյի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակից հետո Մեսսին հայտարարությամբ հանդես եկավ՝ այդ լուրերը համարելով «կեղծիք»:

-Ես չեմ պատրաստվում տեղափոխվել ոչ «Չելսի», և ոչ «Մանչեսթեր Սիթի»: Ես արդեն հոգնել եմ այդ լուրերից: Ես ակումբին չեմ դիմել ոչ մեկին հեռացնելու հարցով:

Մարդիկ սա այն լույսի ներքո են ներկայացնում, որ իբրև ես եմ ղեկավարում ակումբը, սակայն դա այդպես չէ: Ես չեմ խառնվում ոչ մի ակումբային որոշման,- ասել է Մեսսին: BBC

Հետաքրքիր փաստեր