• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միխել Վորմը պատրաստվում է պայքարել «Չելսիի» դեմ

Միխել Վորմ«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը հայտարարել է, որ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում պայքարելու են «Չելսիի» դեմ:

Չերքշաբթի օրը Միքայել Լաուդրուպի ֆուտբոլիստները կմեկնեն «Սթեմֆորդ Բրիջ», որից հետո հունվարի 23-ին թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը Ուելսում:

Վորմը խոստովանել է, որ հաջողության հասնելու մեջ իրենց ոգեշնչում է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որն անցած շաբաթ հաղթեց ազնվականներին (0:1):

-Անցած շաբաթվա «ՔՊՌ»-ի հաղթանակը կարող է մեզ ոգևորել: Երբ «Չելսին» հաղթեց «Աստոն Վիլլային» 8:0 հաշվով, բոլորը հենց սկզբից կանխատեսում էին «ՔՊՌ»-ի պարտությունը: Մինչդեռ նրանք եկան և հաղթեցին:

Այստեղ յուրաքանչյուր ակումբ պայքարում է: Հենց այդ պատճառով էլ սիրում եմ անգլիական ֆուտբոլը: Եվ «Չելսին» չգիտի ինչ սպասել մեզանից: Մենք պետք է վստահենք ինքներս մեզ և գնանք մինչև վերջ,- ասել է Վորմը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր