• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միկա Ռիչարդսը մոտ է իր պայմանագիրը երկարաձգելուն

Միկա ՌիչարդսՀամաձայն The Telegraph-ի, այս շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսը կսկսի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի հետ :

24-ամյա Ռիչարդսը գրեթե ամբողջությամբ բաց թողեց ավարտված մրցաշրջանը բազմաթիվ վնասվածքների պատճառով` մասնակցելով միայն Պրեմիեր Լիգայի 8 խաղի: Սակայն «Սիթիում» բարձր են գնահատում իրենց սանին և պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել:

Աղբյուրի համաձայն, Միկայի պայմանագրի երկարաձգման նախաձեռնողը հանդիսանում է «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը: Ակնկալվում է, որ Ռիչարդսի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015/2016 մրցաշրջանի ավարտը:

Հավելենք, որ բոլորովին վերջերս «Սիթին» երկարաձգել է Սերխիո Ագուերոյի, Գաել Կլիշիի և Յայա Տուրեի հետ պայմանագրերը: Ինչպես նաև «Սիթի օֆ Մանչեսթերում» մտածում են Ռիչարդսի մրցակից արգենտինացի Պաբլո Սաբալետայի հետ գործարքը վերանայելու մասին: