• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միչուն խնդրել է Միքայել Լաուդրուպին մնալ «Սուոնսիում»

Միչու և Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» հարձակվող Միչուն խնդրել է Միքայել Լաուդրուպին չհեռանալ ակումբից և միասին սկսել եվրոգավաթային արշավը:

Երեկ «Սուոնսին» 0:5 հաշվով հաղթեց «Բրեդֆորդին» և նվաճեց ոչ միայն Անգլիայի գավաթը, ալյև Եվրոպա Լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար:

Միևնույն ժամանակ տաղանդավոր Լաուդրուպի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Չելսին»: Մինչդեռ Միչուն հորդորում է Միքայելին մնալ ակումբում:

-Ես մոտեցա Միքայելին և ասացի. «Մնացեք մեզ հետ, այժմ մենք Եվրոպայում ենք»:

Գիտեմ, որ մյուսները ցանկանում են ձեռք բերել նրան: Նա իսկապես լավն է, նա հիանալի է հարթում ամեն ինչ: Իհարկե, նա հնարավորություն կունենա այլ ակումբ գնալու համար, սակայն ես հույս ունեմ, որ նա կմնա:

Մենք շատ արագ ենք աճում, չնայած մեր նման մասշտաբ ունեցող ակումբի համար միշտ էլ դժվար է տիտղոս նվաճելը: Այժմ մենք հանդես ենք գալու Եվրոպայում և կկարողանանք հրավիրել մի շարք շատ լավ ֆուտբոլիստների, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ դառնանք,- հայտնել է Միչուն: ESPN