• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպը հանուն «Սուոնսիի» կմերժի «Ռեալին»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն ինքը նախընտրում է մնալ ուելսյան ակումբում:

«Ռեալը» ոչ միայն աշխարհի լավագույն ակումներից մեկն է, այլ նաև հատուկ նշանակության ակումբ է Լաուդրուպի համար: Դանիացի մասնագետը «արքայական ակումբում» է խաղացել 1994-96թթ-ին:

Համաձայն AS պարբերականի անցկացրած հարցման արդյունքների, «Ռեալի» երկրպագուների համար Մոուրինյոի հեռանալու դեպքում ամենացանկալի մարզիչը համարվել է Միքայել Լաուդրուպը: Միքայելը հավաքել է 73% ձայն և առաջ է անցել Ռաֆայել Բենիտեսից և Կառլո Անչելոտիից:

Սակայն այսօր պարզ դարձավ, որ «Ռեալը» պետք է ևս մեկ տարի սպասի:

-Ինձ համար մեծ հպարտություն է լինել մի ցուցակում Բենիտեսի և Անչելոտիի հետ: Նրանք հաղթել են Իտալիայի, Իսպանիայի առաջնություններում և Չեմպիոնների Լիգայում:

Սակայն ես չեմ կարող այլևս այդ մասին խոսել: Լուրեր միշտ էլ եղել են: Ես կարող եմ կրկնել այն, ինչ ասել եմ առաջ: Ես ցանկանում եմ շարունակել աշխատել «Սուոնսիում»: Կարող եմ վստահ ասել, որ հաջորդ մրցաշրջանում էլ ես կմարզեմ այս ակումբը,- ասել է Լաուդրուպը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր