• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպը հորդորում է «Սուոնսիի» երկրպագուներին նվազեցնել ակնկալիքները

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը զգուշացրել է երկրպագուներին, որ նրանք չպետք է թիմից ակնկալեն նման հաջողություն յուրաքանչյուր մրցարջանում:

Ընթացիկ մրցաշրջանում «Սուոնսին» նվաճել է Լիգայի գավաթը, որի շնորհիվ Եվրոպա Լիգայի ուղեգիր է ստացել: Մինչդեռ Լաուդրուպը նախօրոք զգուշացնում է երկրպագուներին, որ նման բան չի պատահելու ամեն տարի:

-«Սուոնսիի» նման ակումբից անհնար է տիտղոս ակնկալել յուրաքանչյուր 2, 4 կամ 6 տարին մեկ անգամ: Կարդացել եմ, որ «Արսենալը» տիտղոս չի նվաճել 8 տարի: Դևիդ Մոյեսը մշտապես ավարտում է Պրեմիեր Լիգան լավագույն տասնյակում, սակայն «Էվերթոնը» դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել:

Արդեն ասել եմ խաղացողներին, ղեկավարությանն ու նախագահին, որ անհնար կլինի ևս մեկ տիտղոս նվաճելը: Կարևորը խուսափել դուրս մնալուց: Երբ մարդիկ փորձում են հաջողության համը, դա նրանց դուր է գալիս: Նրանք չեն ցանկանում կանգ առնել, և դա շատ դժվար է: Սա հաջողության հակառակ կողմն է:

Մամուլն ու երկրպագուները ակնալիքներ ունեն: Մեզ համար բարդ է լինելու, սակայն մենք պետք է իրատես լինենք: Մենք չենք կարող շատ բարձր թռչել և շատ ցածր ընկնել: Մենք պետք է շարունակենք աշխատել թիմի և այն խաղացողների վրա, որոնք կգան մեզ մոտ,- հայտնել է Լաուդրուպը: Daily Mirror