• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպը «մեծ ակումբների» է մերժել

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ այս ամառ մերժել է մի քանի «մեծ ակումբների» առաջարկներ, որպեսզի մնա «Լիբերթիում»:

Անցած ամառ «Սուոնսին» գլխավորելուց հետո Լաուդրուպը ոչ միայն պահպանեց թիմի վառ խաղաոճը, այլև բարելավեց այն: Դրան զուգահեռ «կարապներին» հաջողվեց Լիգայի գավաթը նվաճել և դրա հետ միասին Եվրոպա Լիգայի ուղեգիր ստանալ:

Վերջին ամիսներին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լաուդրուպը կարող է «Սուոնսին» փոխարինել ավելի բարձրակարգ ակումբով, օրինակ «Ռեալ Մադրիդով»: Այդպիսի հնարավորություններ Միքայելն իսկապես ունեցել է:

-Այո, եղել են ակումբներ, անգամ բավական հզոր ակումբներ, որոնք հետաքրքրվել են իմ ծառայություններով, բայց ոչ ավելին: Ինչպես բազմիցս նշել եմ, ես ցանկանում եմ մնալ. ես չեմ պատրաստվում փախչել:

Նորմալ է, որ այդպիսի հաջող մրցաշրջանից հետո մեծ ուշադրություն եղավ դեպի մեր կողմը: Բայց դրանք հեռուն չգնացին: Ես ոչ ոքի հետ չէի պատրաստվում խոսել, քանի որ ցանկանում էի այստեղ մնալ,- Wales Online-ի հետ հարցազրույցում հայտնել է Լաուդրուպը:

Հետաքրքիր փաստեր