• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպն ակնարկում է Սինկլերի նկատմամբ հետաքրքրության մասին

Սքոթ Սինկլեր«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հրաժարվել է բացառել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերի վերադարձը իր թիմ:

Անցած ամռանը Սինկլերը որոշեց «Սուոնսիից» տեղափոխվել «Սիթի»: Մինչև այսօր Սքոթն ընդամենը երկու անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից: Բազմիցս ֆուտբոլիստն իր դժգոհությունն է արտահայտել այս ամենի վերաբերյալ:

Որոշ տվյալների համաձայն Սինկլերը դիտարկում է վարձակալությամբ այլ ակումբում հանդես գալու հավանականությունը: Շաբաթ օրը կայանալիք «Սուոնսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ Լաուդրուպն ակնարկել է, որ հետաքրքրվում է Սքոթով:

-Չգիտեմ, թե ինչ ասել: Մենք խաղացողներ ունենք այս դիրքում, ինչպես նաև ֆուտբոլիստներ, ովքեր կարող են այն փակել:

Ամռանը մենք պետք է որոշումներ կայացնենք, սակայն եկեք չմոռանանք, որ երբ սկսում եք բանակցություններ վարել, ապա մի բան է ունենալ որոշակի անուններ թղթի վրա, ուրիշ է, երբ դուք խոսում եք աշխատավարձի, տրանսֆերի մասին:

Սինկլերն ապացուցել է, որ լավ մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն եկեք տեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք այս մասին ապագայում: Տարբերա՞կ է նա մեզ համար: Լավ խաղացողները միշտ էլ տարբերակ են, բացի այդ նա բրիտանական անձնագիր ունի:

Այնուամենայնիվ, մենք հետևում ենք շատ խաղացողների, այնպես որ եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կկատարվի հետագայում,- հայտնել է Լաուդրուպը: Wales Online

Հետաքրքիր փաստեր