• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպ. «Իդեալական երեկո էր»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն իր թիմի մեկնարկը Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում անվանել է «իդեալական»:

Հիշեցնենք, որ 1991թ-ից  ի վեր իր առաջին մրցաշրջանը եվրոպական գավաթի խաղարկությունում ուելսյան թիմը սկսեց շվեդական «Մալմյոյի» դեմ համոզիչ հաղթանակով: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով` շնորհիվ Վիլֆրիդ Բոնիի դուբլի, ինչպես նաև Միչուի և Ալեխանդրո Պոսուելոյի գոլերի: Զարմանալի չէ, որ «Սուոնսիի» դանիացի մարզիչը գոհ է իր սաների ելույթից:

-Մենք հինգ նորեկներ ունենք: Բոլորիս անհրաժեշտ էր որոշ ժամանակ, որպեսզի իրար ճանաչենք, բայց եթե մենք նման խաղում հաղթում ենք 4:0 հաշվով` մեծ թվով ֆուտբոլիստներով, ովքեր միմյանց լավ չեն հասկանում,  ապա դա վատ արդյունք չէ:

Դա իդեալական երեկո էր: Չորս խփված գնդակներ և ոչ մի բաց թողակ գնդակ. 2 գոլ Բոնիի կողմից, Միչուն կրկին գոլ է խփում, Պոսուելոն աչքի է ընկնում թիմում իր առաջին իսկ խաղում, չկան վնասվածքներ, ամեն ինչ իդեալական է,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր