• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպ. «Կարող էինք 7 կամ 8 գնդակ բաց թողնել»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդպրուպը մղձավանջային է անվանել «Լիվերպուլից» կրած 5:0 հաշվով պարտությունը և հայտնել, որ իր թիմը կարող էր պարտվել ավելի մեծ հաշվով:

Լիգայի գավաթի եզրափակչից առաջ Լաուդրուպը որոշել էր դաշտ հանել ավելի թույլ կազմ, որի համար էլ պատժվեց:

-Մղձավանջ էր, մեզ պարզապես ջախջախեցին: Երկրորդ խաղակեսի առաջին տասը րոպեները պարզապես սարսափելի էին: Մենք պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից:

Մենք հեշտությամբ կարող էինք բաց թողնել 7 կամ 8 գնդակ, եթե չլիներ Միխել Վորմը: Բավականին դժվար է բացատրել այսպիսի արդյունքը, սակայն քանի որ ես շատ փոփոխություններ էի կատարել կազմում, ապա առաջին հերթին ես պետք է մեղքն ինձ վրա վերցնեմ:

Մինչդեռ չեմ պատրաստվում պատժել խաղացողներին, ովքեր մտածում են հաջորդ շաբաթ կայանալիք խաղի մասին: Այսպիսինն է մարդկային տրամաբանությունը, չէ՞ որ սա ակումբի պատմության լավագույն հանդիպումն է լինելու,- հայտնել է Լաուդրուպը: