• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոհամեդ Սալահ. «Գիտեի, որ հեշտ չի լինելու»

Մոհամեդ ՍալահԵգիպտոսի ազգային հավաքականի վինգեր Մոհամեդ Սալահը չի զղջում, որ տեղափոխվել է «Չելսի» և հուսով է, որ շուտով կկարողանա ավելի շատ խաղալ:

Հունվարին «Բազելից» տեղափոխվելուց հետ 21-ամյա Սալահը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը երկու հանդիպման, այն էլ դաշտ մտնելով խաղի վերջին րոպեներին: Պատճառը Ժոզե Մոուրինյոյի թիմում առկա մեծ մրցակցությունն է:

-Ես գիտեի, որ հեշտ չի լինելու, քանի որ «Չելսին» իմ դիրքի համար շատ լավ ֆուտբոլիստներ ունի: Սակայն ես պատրաստ եմ հիմնական կազմում տեղ ունենալու քրտնաջան աշխատել:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հանդես գալ «Չելսիի» նման մեծ ակումբում: Ես հուսով եմ, որ գոլեր խփեմ նաև «Չելսիի» կազմում:

Ֆուտբոլը տարբեր է Շվեյցարիայում և Անգլիայում: Միանգամից շատ դժվար կլիներ Եգիպտոսից տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել,- եգիպտական Ahram Online պարբերականին տված հարցազրույցում ասել է Սալահը: