• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոյի մղձավանջը «Էթիհադում» (վերլուծություն)

Ժոզե ՄոուրինյոԱյս նյութում կխոսենք «Չելսիի» անհաջող ելույթների մասին, կփորձենք հասկանալ նոր մեկնարկած մրցաշրջանում գործող չեմպիոնի սայթաքումների պատճառները։

Մրցաշրջանի մեկնարկային խաղում «Սուոնսիի» հետ միավորներ կիսելուց հետո «ազնվականները» երկրորդ տուրում «Էթիհադում» 3։0 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»։ Դժվար թե խաղից առաջ որևէ մեկը պատկերացներ, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը կարող է պարտվել երեք գնդակի տարբերությամբ, սակայն դա այլևս փաստ է։

Երբ հանդիպման  մեկնարկից 10 վայրկյան հետո մրցակցի հարձակվողն իր թիկունքում է թողնում քո թիմի պաշտպանական գիծը և միայնակ դուրս է գալիս դարպասապահի դիմաց, հասկանում ես, որ ինչ որ բան այնպես չէ: «Մանչեսթեր Սիթին» խաղն սկսեց գրոհներով, որոնցից մեկն էլ պսակվեց հաջողությամբ: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

Aguero

Պատճառները տարբեր են, սակայն թերևս արդյունքի վրա ազդեց այն հանգամանքը, որ «Չելսիի» խաղում բացակայում է պրեսինգը: Թիմի ֆուտբոլիստները կենտրոնացել էին սեփական տուգանային հրապարակում և փորձում էին այդ կերպ թվային առավելություն ստանալով հետ մղել մրցակցի գրոհները: Բայց հաշվի չեն առնում, որ դրանով ստեղծում են ազատ գոտիներ մրցակցի համար: Ամբողջ խաղի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հանգիստ և առանց խոչընդոտի գնդակ էին ստանում «Չելսիի» տուգանային հրապարակում և դրա մատույցներում: Շատ վատ գործեց թիմի հենակետային գոտին: Նեմանյա Մատիչն այս խաղում իրեն նման չէր: Եվ ընդհանրապես, ամբողջ «Չելսին» այս խաղում իրեն նման չէր:

Երկրորդ խաղակեսում «Չելսին» աշխուժացավ, ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, բայց այդպես էլ չկարողացավ հասնել հաջողության: Փոխարենը մրցակիցը կրկնապատկեց, այնուհետ նաև եռապատկեց առավելությունը: Երկրորդ գոլի ժամանակ Բրանիսլավ Իվանովիչը երկրորդ հարկում պայքարը զիջեց Վենսան Կոմպանիին, ով էլ գնդակն ուղարկեց «Չելսիի» դարպասը:

Kompany

FernandinhoԻսկ երրորդ գոլի ժամանակ թիմը չկարողացավ ճիշտ դուրս գալ պաշտպանությունից, եզրից արագացավ Կուադրադոն, բայց երբ հասկացավ, որ գնդակը մրցակցի մոտ է` արդեն չհասցրեց նահանջել: Այդ պահին Ֆերնանդինյոյին ոչինչ չխանգարեց խոցելու Ասմիր Բեգովիչի դարպասը:

Իսկ հիմա փորձենք մանրամասն վերլուծել «Չելսիի» խաղը` ըստ դիրքերի:

Դարպասապահ

Բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ «Չելսին» որևէ խնդիր չունի այս դիրքում, այլապես «Արսենալին» չէր զիջի փորձառու Պետր Չեխին։ Ճիշտ է, այս խաղում որակազրկման պատճառով բացակայում էր հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան, սակայն Ասմիր Բեգովիչը՝ չնայած բաց թողած երեք գոլի, նվազագագույնը երեք անգամ թիմին փրկեց վերահաս գոլից։

Պաշտպանություն

Շատերը զարմացան, երբ ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոն փոխարինեց կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Ջոն Թերրիին։ Իսկ խաղից հետո սկսվեց տարբեր քննարկումներ ու խոսակցություններ, թե  Ժոզեն արդեն չի վստահում Թերրիին, վերջինս կորցրել է  իր հավատը պորտուգալացու մոտ  և այլն, և այլն: Սակայն դա չի կարելի համարել պրոֆեսիոնալ մոտեցում:

Ինչ վերաբերում է Թերրիին, ապա գաղտնիք չէ, որ նա արդեն 34 տարեկան է: Բնականաբար այդ տարիքում խաղացողը կորցնում է իր արագությունը: Իսկ երբ թիմը ընդմիջման է գնում առավելությամբ, ապա, շատ դեպքերում երկրորդ խաղակեսում  կենտրոնանում է հակագրոհների վրա: Բացառություն չէր նաև այս խաղը: Կուրտ Զուման շատ արագաշարժ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստ է, և հենց  այս հանգամանքը  հաշվի առնելով էլ Ժոզեն փոխարինեց Թերրիին` Զումայով, որն  իրեն արդարացրեց:

Նախորդ մրցաշրջանում Թերրին մասնակցեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 խաղերին առանց փոխարինման, որովհետև այդ ընթացքում «Չելսիի»  խաղն  այլ կերպ էր: Թիմը սեղմվում էր դարպասին պաշտպանվելիս, իսկ այդպիսի կարճ տարածությունների վրա Ջոն Թերրին, չնայած իր պատկառելի տարիքին, միևնույն է մնում է Անգլիայի ամենահուսալի պաշտպաններից մեկը:

Գարի Կեհիլի մասին կարելի է արտահայտվել բացառապես դրական խոսքերով: Նա իսկական մարտիկ է: Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերից մեկում գլխի ցնցում ստանալուց հետո նրա խաղը մի փոքր թուլացավ, սակայն այժմ ամեն ինչ կարգին է:

Եզրային պաշտպանները: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում թե՛ Ասպիլիկուետան, և թե՛ Իվանովիչն իրենց չարդարացրին: Եթե Իվանովիչի խաղը համեմատենք «Սիթիի» կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանիի խաղի հետ, ապա որոշակի հարցեր իրենց պատասխանները կստանան։ Կոմպանին անթերի անցկացրեց խաղը, բացառությամբ մի դրվագի, երբ 70֊րդ րոպեին պաշտպանվելիս սայթաքեց և մրցակցին հարվածելու հնարավորություն տվեց։ Բացի դա, բելգիացին դարձավ գոլի հեղինակ՝ այն էլ Իվանովիչի հետ պայքարում։ Թերևս Ժոզե Մոուրինյոյի թիմի պաշտպանության ակտիվություն հաղորդի նրանց երիտասարդ նորեկ Աբդուլ Ռահման Բաբան։

Կիսապաշտպանություն

Այս խաղի ժամանակ Օսկարի բացակայությամ պայմաններում Վիլլիանը տեղափոխվել էր դաշտի կենտրոն, իսկ եզրում խաղում էր Ռամիրեսը: Ովքեր դիտել են հանդիպումը, կփաստեն, որ Ռամիրեսը ձախողեց խաղը աջ եզրում: Պաշտպանվելիս  բացարձակապես չէր օգնում Իվանովիչին,  սակայն պարտավոր էր` հասկանալով, որ մրցակցի կազմում այդ եզրից ակտիվորեն գրոհելու էր արագաշարժ Ռահիմ Ստեռլինգը: Ինչևէ, հնարավոր է, որ սա Ժոզեի որոշումն էր, որն իրեն չարդարացրեց: Պասիվ էր նաև Էդեն Ազարը:

Matic

Անհաջող գործեցին նաև Նեմանյա Մատիչը և Սեսկ Ֆաբրեգասը: «Չելսիի» հաջողությունների և անհաջողությունների ողջ բանալին այժմ այս երկու ֆուտբոլիստների մոտ է։ Նրանք են սկսում գրոհները և նրանք են առաջինը դիմակայում մրցակցի հարձակումներին։ Անհասկանալի էր երկրորդ գոլի ժամանակ Ֆաբրեգասի զբաղեցրած դիրքը, որին անդրադարձել են նաև BBC֊ի ֆուտբոլային մեկնաբաները, հատկապես քննադատել է լեգենդար հոլանդացի Ռուդ Գուլիտը։ Սեսկը հաճախ կանգնած հետևում էր «Սիթիի» ֆուտբոլիստների խաղին։

Հարձակման գիծ

Զարմանալի է Ժոզե Մոուրինյոյի այսպիսի  մեծ վստահությունը Դիեգո Կոստայի նկատմամբ: Այս խաղում Կոստան սովորականի պես ակտիվ էր: Բայց խաղավերջում նա արդեն չէր էլ պայքարում գնդակի համար: Նրա վրա նաև հոգեբանորեն շատ մեծ ճնշում կար: Անգլիայի մրցավարներն այժմ հաճախ ամենատեսանելի խախտումները` կատարված Դիեգո Կոստայի նկատմամբ, չեն արձանագրում:

Ռադամել Ֆալկաոն դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին, սակայն այդ ընթացքում էլ նա պայքարեց և փորձեց հնարավորությունների սահմանում օգնել թիմին։

Անհասկանալի էր Ժոզեի վերաբերմունքը Լոիկ Ռեմիի նկատմաբ: Ամբողջ նախորդ մրցաշրջանը ֆրանսիացին ցանկացած պահի պատրաստ էր դուրս գալ խաղադաշտ և օգնել իր թիմին: Նա իրեն շատ լավ դրսևորեց նաև նախամրցաշրջանային փուլում: Ու չնայած այս ամենին, Ռեմին այս խաղում խաղաժամանակ չստացավ:

Իսկ ընդհանուր առմամբ «Չելսիի» հարձակվողներին այս խաղում մեղադրելը սխալ է, քանի որ նրանց գնդակ մատակարարող Ֆաբրեգասն ուղղակի իր բարձրության վրա չէր:

Costa

Հետևություններ

Թիմի խաղում անհրաժեշտ են փոփոխություններ: Իսկ որ ամենակարևորն է, Ժոզե Մոուրինյոն պետք է կարողանա ամուր պահել իր կոլեկտիվը պառակտումներից: Ժոզեն այս խաղում պարտվեց ո՛չ հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալու պատճառով: Իր տրամադրության տակ ունենալով այսպիսի կազմ, նա կարող է թիմի հարձակման գծին բազմազանություն հաղորդել: Պետք է ավելի շատ պրեսսինգ կիրառել: Այլապես ամեն անգամ սեղմվելով դարպասին և չդիմավորելով մրցակցին, թիմը կհայտնվի այս նույն իրավիճակում:

Jose

Ինչևէ, սրանք ֆուտբոլասերի խոսքեր են` որոնք միտված են հանրությանը ներկայացնելու այն, ինչ երևաց հեռուստաէկրաններին, բայց ավելի մանրամասն: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա բոլորը պետք է հասկանան, որ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլից հասկանում է շատ ավելի շատ, քան մեզնից յուրաքանչյուրը: Իզուր չէ, որ նա համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը: Պետք չէ մեկ, կամ երկու խաղով այդպիսի կտրուկ եզրահանգումներ անել: Հավատացե՛ք, Մոուրինյոն դեռևս չի ասել իր վերջնական խոսքը մեծ ֆուտբոլում:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր