• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն Վենգերին խորհուրդ է տալիս հաշվիչ օգտագործել

Վենգեր Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս «հաշվիչ վերցնել», որպեսզի համեմատի երկու ակումբների կատարած տրանսֆերները:

«Չելսի» վերադառնալու հաջորդ մրցաշրջանում Մոուրինյոն իր թիմը դարձրեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Շատերի, այդ թվում Արսեն Վենգերի կարծիքով, Ժոզեն այդ հաջողությանը հասավ տրանսֆերների շնորհիվ, սակայն վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում:

Օրինակ, Վենգերը վերջին 12 ամսվա ընթացքում նոր ֆուտբոլիստների համար ծախսել է 100 մլն ֆունտ, իսկ «Չելսին»՝ ընդամենը՝ 82 մլն:

Մոուրինյոն կզարմանա, եթե այս մրցաշրջանում «զինագործները» չեմպիոն չդառնան:

-Վերցրեք հաշվիչ: Եթե դուք ցանկանում եք լինել անկեղծ և օբյեկտիվ, ապա վերցրեք հաշվիչ և հաշվեք: Դա մարզչի և լրագրողի համար ամենապարզ իրն է:

Նրանք հիանալի դարպասապահ են գնել, ինչը շատ կարևոր է թիմի համար: Գումարեք Օզիլին, Սանչեսին, Չեմբերսին, Դեբյուշիին և դուք, հնարավոր է, որ անակնկալի գաք: Դա փայլուն ակումբ է՝ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Նրանք ավելի քան պատրաստ են պայքարել տիտղոսի համար:

Չեմպիոնության համար պայքարում է հինգ ակումբ, սակայն մեկը չեմպիոն է դառնում, մեկը՝ ուղևորվում Եվրոպա Լիգա: Սա է իրականությունը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: