• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո․ «Ամեն ինչ պարզ էր արդեն 10֊րդ վայրկյանին»

Ժոզե Մոուրինյոն«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում վատ մտքերը նրան այցելեցին դեռ 10֊րդ վայրկյանին։

Երեկ «կապույտները» անակնկալ հաշվով պարտություն կրեցին «Էթիհադում»՝ երեք անպատասխան գնդակ ընդունելով Սերխիո Ագուերոյից, Վենսան Կոմպանիից և Ֆերնանդինյոյից։

Մոուրինյոյի խոսքերով, պարտության մասին մտքերն առաջացան, երբ դեռ խաղի մեկնարկից 10 վայրկյան հետո Սերխիո Ագուերոն գնդակով միայնակ դուրս եկավ Ասմիր Բեգովիչի դիմաց։

-Երբ 10֊րդ վայրկյանին Ագուերոն հայտնվեց մեր պաշտպանական գծի հետևում և դուրս եկավ Բեգովիչի դիմաց, արդեն մտքեր առաջացան, որ ինչ որ բան այնպես չի գնում։ Հետո Ասմիրը ևս երեք անգամ փրկեց թիմին։ Մեր պաշտպանությունը ամուր չէր։

Ողջ շաբաթվա ընթացքում մենք խոսում էինք մրցակցի քայլերի մասին, Ագուերոյի խաղի մասին, բայց արդեն 10֊րդ վայրկյանին նա միայնակ դուրս է գալիս դարպասապահի դիմաց՝ մեր ողջ պաշտպանական գիծը թողնելով իր թիկունքում։ Մենք շատ վատ պաշտպանվեցինք,֊ ասել է Մոուրինյոն։ Goal

Հետաքրքիր փաստեր