• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Եվրոպայի սուպերգավաթն իմ և Գվարդիոլայի հակամարտությունը չէ»

Մոուրինյո և Գվարդիոլա«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պետք չէ Եվրոպայի սուպերգավաթի «Բավարիայի» դեմ խաղը կապել իր և Խոսեպ Գվարդիոլայի անհատական մրցակցության հետ:

Անցած մրցաշրջանում Մոուրինյոն և Գվարդիոլան մարզում էին Լա Լիգայի հավերժ հակառակորդներ «Ռեալ Մադրիդին» և «Բարսելոնային»` համապատասխանաբար: Այս ամառ երկու մարզիչներն էլ փոխել են իրենց ակումբները, սակայն այսօր նրանք ևս մեկ անգամ իրար դեմ կմրցեն:

Նախքան «Բավարիայի» հետ հանդիպումը տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են Մոուրինյոյին, որ նա Գվարդիոլայի հետ 15 խաղերում ընդամենը երեք անգամ է կարողացել հաղթել` գլխավորելով «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»: Սակայն Ժոզեն այդ կարծիքը չի կիսում:

-Նախապես նշեմ, որ ձեր վիճակագրությունը սխալ է: Սակայն ես չեմ ցանկանում դա քննարկել, քանի որ դա կարևոր չէ: Տեսեք թե ինչ եղավ «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում: Նայեք Իսպանիայի առաջնության վիճակագրությունը: Իսպանիայի սուպերգավաթը: Դուք շատ եք սխալվում:

Սակայն դա էական չէ: Այս խաղը նրա դեմ չէ, այստեղ ակումբն ակումբի դեմ է խաղալու,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: