• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Երկու անգամ մերժել եմ ՊՍԺ-ին»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր կարիերայում երկու անգամ առաջարկություն է ստացել ՊՍԺ-ից։

Պորտուգալացի մասնագետը ֆրանսիական ակումբի համար նախընտրելի տարբերակ էր, երբ ակումբը 2011թ-ին անցավ քաթարցի ներդրողներին։ Սակայն Ժոզեն այդ ժամանակ մերժեց առաջարկը։

Երկու տարի առաջ, երբ Կարլո Անչելոտին գնաց «Ռեալ», փարիզեցիները կրկին կապնվեցին Մոուրինյոյի հետ, սակայն վերջինս որոշեց վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»։

-Ես տեղյակ էի նրանց պրոյեկտի մասին, երբ այն նոր սկսվեց։ Ես Լեոնարդոյի առաջին ընտրությունն էի։ Իսկ երբ Կարլոն հեռացավ, նրանք կրկին առաջարկություն արեցին։ Երկու անգամ էլ մերժել եմ նրանց։ Առաջին անգամ ես «Ռեալում» էի, իսկ երկրորդ անգամ՝ «Չելսիում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։