• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Պրեմիեր Լիգան հաղթելու դեպքում կարելի է մրցաշրջանը հաջողված համարել»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Պրեմիեր Լիգան հաղթելու դեպքում իր թիմը կարող է մրցաշրջանը համարել հաջողված:

Երեկ կեսգիշերին Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ ոչ ոքի (2:2) խաղալով ՊՍԺ-ի հետ՝ դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից:

Սակայն պորտուգալացին վստահ է, որ եթե «կապույտներին» հաջողվի նվաճել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսն, ունենալով արդեն հաղթած Լիգայի գավաթ, կարելի է մրցաշրջանը համարել հաջողված:

-Այժմ լացելու կամ ուրախանալու ժամանակը չէ: Պետք է վերլուծել իրավիճակը: Մենք արդեն հաղթել ենք Լիգայի գավաթը և եթե հաղթենք նաև Պրեմիեր Լիգան, ապա այս մրցաշրջանը մեզ համար կարելի է հաջողված համարել:

Ես ոչինչ չեմ թաքցրել, ինձ բանտարկություն չի սպառնում: Բառեր չեմ գտնում նկարագրելու այն ամենն, ինչ զգում եմ, սակայն այժմ ես սպասում եմ առաջիկա խաղին («Սաութհեմպտոնի» դեմ):

Ֆուտբոլը հաղթանակների և պարտությունների խաղ է՝ հաջող և անհաջող օրերով: Ես ցանկանում եմ աշխատել, ցանկանում եմ խաղալ: Մենք այժմ պետք է փորձենք հաղթել Պրեմիեր Լիգան: Հենց դա եմ ասել իմ ֆուտբոլիստներին. «Չընկճվեք, կհանդիպենք վաղվա մարզմանը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր