• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Ցանկացած այլ առաջնությունում ես արդեն կհայտարարեի, որ մենք կլինենք չեմպիոն»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ցանկացած այլ առաջնությունում իր թիմը նման մեկնարկից հետո կհամարվեր չեմպիոնական պայքարի միակ ֆավորիտը:

Շաբաթ օրը լոնդոնյան դերբիում «Կրիստալ Փելեսին» հաղթելուց հետո (1:2) «կապույտները» վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մոուրինյոն գոհ է իր թիմի խաղից, սակայն զգուշանում է խոսել չեմպիոնության մասին, քանի որ ինքը գտնվում է Պրեմիեր Լիգայում:

-Լիգան հաղթելու համար պետք է երկար ճանապարհ գնալ: Եթե մենք լինեինք այլ առաջնությունում, ապա ես վստահ կասեի, որ այո, մենք կհաղթենք այն: Պրեմիեր Լիգայում ես միայն կարող եմ ասել, որ մենք կարող ենք անել դա: Այստեղ շատ են լավ ակումբները, այստեղ չեմպիոնության հասնելու ճանապարհին խոչընդոտները շատ են:

Մեր էվոլուցիան թիմի էվոլուցիան է, և ես գոհ եմ դրանից,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: