• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանը ավարտված է Ջո Ալենի համար

Ջո Ալեն«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը ուսի վնասվածքի պատճառով ենթարկվել է վիրահատության և այժմ ստիպված է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

23-ամյա կիսապաշտպանին վնասվածքը անհանգստացնում էր հոկտեմբերից: Չնայած այդ խնդրին, Ալենը շարունակեց խաղալ: Ջոն պլանավորել էր ավարտել մրցաշրջանը և նոր միայն գնալ վիրահատության, սակայն վնասվածքը շատ էր խանգարում ուելսցուն:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ալենը վերջապես համաձայնվել է ենթարկվել վիրահատության, ինչի պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել մերժել Ուելսի հավաքակնի հրավերը:

Ավելացնենք, որ ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ, սակայն Ալենը առանց որևէ սահմանափակման, մնացած թիմի հետ կհասցնի մասնակցել նախամրցաշրջանային մարզումներին: