• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանը ավարտվեց Դարրեն Ֆլետչերի համար

Դարրեն Ֆլետչեր«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարրեն Ֆլետչեր բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ֆուտբոլիստը հաստ աղիքի խրոնիկական հիվանդությունը բուժելու համար ենթարկվել է վիրահատության:

Ֆլետչերը վերջին անգամ մեկնարկային կազմում է եղել դեկտեմբերի 1-ին՝ «Ռեդինգի» հետ խաղում, որից հետո երկու անգամ դուրս է եկել փոխարինման: Ակնհայտ է, որ պատճառը առողջական խնդիրներն էին, քանի որ մրցաշրջանի սկզբում Սէր Ալեքսը վստահում էր նրան:

Առողջական այդ խնդիրները ֆուտբոլիստին անհանգստացրել են դեռ 2011թ-ին, երբ նա անգամ հայտնեց կարիերան ավարտելու մասին: Սակայն սնման ճիշտ ռեժիմի շնորհիվ նա կարողացավ շարունակել խաղալ:

-Ֆլետչերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ցանկանում ենք հայտնել, որ դա ծրագրված գործընթաց էր և ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 5 ամիս: Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ մրցաշրջանին, երբ Դարրենը նորից կմիանա մեզ,- հայտնում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հետաքրքիր փաստեր