• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանի ավարտին Էտո՚Օն կլքի «Չելսին»

Սամուել Էտո՚ՕԸնթացիկ մրցաշրջանը Սամուել Էտո՚Օի համար կլինի առաջին և վերջին մրցաշրջանը «Չելսիում»:

Կամերունցի հարձակվողը մտադիր է ամռանը լքել «Ստեմֆորդ Բրիջը» և տեղափոխվել ՄԼՍ: Անցած ամառ «Չելսին» 5 մլն ֆունտ ծախսեց Էտո՚Օին Մախաչկալայի «Անժիից» գնելու համար: «Չելսին» Սամուելի թեկնածությունը քննարկեց, երբ չհաջողվեց ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:

Սակայն Էտո՚Օի տեղափոխությունից հետո «Չելսիի» հարձակման գծի արդյունավետությունը չմեծացավ: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապույտների» երեք հարձակվողները միասին խփել են ընդամենը 4 գնդակ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսին» չի պատրաստվում երկարաձգել Էտո՚Օի պայմանագիրը: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ԼԱ Գալաքսին», «Դի Սի Յունայթեդը», «Չիվաս ԱՄՆ»-ն, «Սիեթլ Սաունդերսը» և «Չիկագո Ֆայրը»: