• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Սանոգո. «Երեք տարի առաջ ես ապրում էի փողոցում»

Յայա Սանոգո«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն խոստովանել է, որ ընդամենը երեք տարի առաջ նա ապրում էր բառացիրորեն փողոցում:

21-ամյա ֆրանսիացու խաղը դարձավ կատակների և քննադատությունների օբյեկտ: Սանոգոն իր վրա ճնշում է զգում, սակայն կոչ է անում իրենից հրաշք չսպասել, քանի որ ոչ շատ վաղ նա անտուն էր:

-Ես զգում եմ այդ ճնշումը, սակայն մարդիկ չպետք է մոռանան, որ ընդամենը երեք տարի առաջ ես ապրում էի փողոցում, իսկ այսօր խաղում եմ «Արսենալում»:

Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել և վստահ եմ, որ գոլերը կգան: Ես մնում եմ լավատես, և երբ սկսեմ գոլեր խփել, ինձ այլևս չեն կանգնեցնի:

Երբ ես եկա «Օսերի» ակադեմիա, հասկացա, որ ցանկանում եմ ֆուտբոլիստ դառնալ: Այդ պահին ես ինձ ասացի, որ պետք է դառնամ բարձրակարգ ֆուտբոլիստ: Ես պայմանագիր ստորագրեցի, իսկ երկու տարի հետո ինձ գտավ «Արսենալը»:

Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ իմ ժամանակը գալու է,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Սանոգոն:

Հետաքրքիր փաստեր