• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրեն չորս տարով երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Յայա ՏուրեՅայա Տուրեն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իվուարցի կիսապաշտպանը ևս չորս տարի կխաղա մանչեսթերյան ակումբում:
Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

-Երբ ես առաջին անգամ եկա «Սիթի», ամեն անգամ քնելուց առաջ երազում էի մեր հաղթանակի մասին: Այժմ մեր նպատակն է լինել լավագույն ակումբը ցանկացած մրցաշարում, որին մենք մասնակցում ենք:

Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես այստեղ վերգտա իմ խաղը՝ շնորհիվ երկրպագուների և ակումբի ղեկավարների: Չկա ավելի մեծ հաճույք, քան ավարտել կարիերաս «Մանչեսթեր Սիթիում»:

Ես ցանկանում եմ շարունակել հաղթել, պայքարել տիտղոսների համար և պատմություն կերտել: Այստեղ յուրաքանչյուր րոպեն ինձ համար վայելք է: «Սիթին» ֆանտաստիկ ակումբ է՝ իր հավատարիմ երկրպագուներով, որոնք աջակցում են թիմին անկախ հանգամանքներից,- ասել է Յայան:

Նոր պայմանագրով Տուրեն նախկին 150 հզր ֆունտի փոխարեն շաբաթական կվաստակի 220 հզր ֆունտ՝ ներառյալ բոնուսները:

Հետաքրքիր փաստեր