• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրեն ցանկանում է լքել «Մանչեսթեր Սիթին»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ամռանը կլքի ակումբը, եթե մինչև շաբաթ օրը նրան նոր պայմանագիր չառաջարկվի:

Տուրեի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ կլրանա 2015թ-ին, սակայն նրա գործակալ Դմիտրի Սելյուկը պահանջում է, որ «Սիթին» մինչև շաբաթ օրը նոր պայմանագիր առաջարկի: Եթե Անգլիայի չեմպիոնը չգնա այդ քայլին, ապա իվուարցի կիսապաշտպանը մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:

-Ես չեմ կարծում, որ նա կմնա «Սիթիում»: Եթե նա մոտակա չորս օրը երկարաձգի պայմանագիրը, ապա ամեն ինչ կարգին կլինի: Եթե ոչ, ապա մենք չենք սպասի:

Խոսքը չի գնում փողի մասին: Նա տարբեր պատճառներ ունի հեռանալու համար: Շատ ցավալի է, որ «Սիթին» մեծ գումարներ է վճարում, սակայն չի գիտակցում, որ մարդկային հարաբերություններն ավելի կարևոր են: Յայան իրեն այնտեղ դատարկ վայրում է զգում:

Այո, նա լավ գումար է վաստակում: Սակայն նա իր դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և կարող է այդ գումարը այլ ակումբում էլ վաստակել:

Յայան հիանալի կարող է խաղալ նաև կենտրոնական կիսապաշտպանի, անգամ հարձակվողի դիրքում: Մենք ցանկանում ենք լքել ակումբը, քանի որ, եթե «Սիթին» ցանկանար պահեր Տուրեին, ապա նրան պայմանագիր կառաջարկեր մի քանի ամիս առաջ,- Սելյուկի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանա Յայա Տուրեի եղբոր՝ Կոլո Տուրեի պայմանագիրը «քաղաքայինների» հետ, ով ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը:

Հետաքրքիր փաստեր