• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Հոլոուեյը որակազրկվել է երկու խաղով

Յան Հոլոուեյ«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը մրցավարին քննադատելու համար որակազրկվել է երկու խաղով և տուգանվել է 18 հզր ֆունտով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Տոտտենհեմից» նվազագույն հաշվով պարտություն կրելուց հետո Հոլոուեյն իր հիասթափությունն էր հայտնել Մարկ Կլատենբուրգի մրցավարական խմբի աշխատանքից:

Այն ժամանակ ֆուտբոլի ասոցիացիան միանգամից երկու մեղադրանք էր առաջադրել Հոլոուեյին, ով խաղից հետո ոչ միայն Կլատենբուրգի անձնակազմի աշխատանքից էր բողոքել, այլև հայտնել էր, որ մրցաշրջանն իր թիմի համար շատ բարդ կլինի մրցավարության նման աշխատանքի պատճառով: «Արծիվների» մարզիչը, երկար մտածելուց հետո, որոշել է չօգտվել բողոքարկման իր իրավունքից և համաձայնվել է պատիժը կրել:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սուոնսիի» դեմ խաղերին Հոլոուեյը կհետևեի տրիբունայից: Ինչպես նաև, նա պետք է դրամական տուգանք վճարի: