• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յոհան Կաբայեն ներողություն է խնդրել երկրպագուներից

Յոհան Կաբայե«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակումբի երկրպագուներից ներողություն խնդրել, որ «Արսենալի» հետ բանակցությունների ժամանակ չէր ցանկանում դաշտ դուրս գալ:

Կաբայեի համար «զինագործների» առաջարկը «Նյուքասլը» մերժեց, իսկ «Արսենալը» նոր առաջարկով հանդես չեկավ: Սակայն ֆրանսիացու հետ կապված իրավիճակը նրան որոշ ժամանակ դուրս թողեց թիմի հիմնական կազմից:

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում Յոհանը փոխարինման դուրս եկավ «Ֆուլհեմի» դեմ խաղում, իսկ ահա 4-րդ տուրում նա մասնակցեց ամբողջ խաղին:

-Այո, դեռ կան երկրպագուներ, ովքեր շարունակում են ինձ երկրպագել, և ես նրանցից ներողություն եմ խնդրում: Ֆուտբոլիստի կարիերան չի կարող ընթանալ առանց վատ պահերի, սակայն այժմ ամեն ինչ անցյալում է, և ես ցանկանում եմ ուղղակի խաղալ և օգնել թիմին,- Կաբայեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: