• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յովետիչը կրկին վնասվածք է ստացել

Ստեֆան Յովետիչ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հերթական վնասվածքն է ստացել: «Ստոկ Սիթիի» դեմ շաբաթ օրվա խաղում չերնոգորցին ազդրի վնասվածք ստացավ և փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկին:

Թվում էր, թե Յովետիչը լուծել է իր առողջական խնդիրները, որոնք երկար ժամանակ էին անհանգստացնում և արդեն կարող է օգնել «Սիթիին»: Սակայն այդ վնասվածքը կրկին նրան շարքից դուրս թողեց:

-Յովետիչը խնդիրներ ունի ազդրի շրջանում,- «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Բացի այդ, չիլիացի մարզիչը հայտնել է, որ Սերխիո Ագուերոն այժմ ամբողջական ծրագրով մասնակցում է մարզումներին և կարող է մասնակցել «Սանդերլենդի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչին, որը տեղի կունենա մարտի 2-ին: