• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» բաց թողեց Նանիին և գնեց Ռոխոյին

Մարկոս Ռոխո ՆանիԼիսաբոնի «Սպորտինգը» պաշտոնապես հայտնել է Մարկոս Ռոխոյին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու մասին: Հակառակ ուղղությամբ վարձավճարով տեղափոխվեց պորտուգալացի վինգեր Լուիշ Նանին:

Իր վերջին հարցազրույցի ժամանակ արգենտինացի պաշտպանը հայտնեց, որ ուրախ է միանալ այնպիսի ակումբի, ինչպիսին «Յունայթեդն» է: Երեքշաբթի երեկոյան «Սպորտինգը» պաշտոնապես հաստատել է գործարքը:

«Յունայթեդի» հետ պայմանավորվածությամբ, լիսաբոնյան ակումբը մեկ տարով ստացավ Նանիին: 2007թ-ին «կարմիր սատանաները» պորտուգալացուն 25.5 մլն ֆունտով գնեցին հենց «Սպորտինգից»:

Ավելացնենք, որ Ռոխոն այժմ գտնվում է Մանչեսթերում, որտեղ բուժզննում կանցնի և կստորագրի անձնական պայմանագիրը: Նրա տրանսֆերը գնահատվում է 16 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր