• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Դե Խեային փոխարինող է փնտրում

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վերջնականապես կորցրել է վստահությունը գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մոտ և մարզիչը այժմ փնտրում է իր թիմի համար նոր դարպասապահ:

Այսպիսի սենսացիոն բացահայտում է անում  The Telegraph պարբերականը:

Կիրակի օրը Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Տոտտենհեմի» հետ: «Մանկունյանցիները» Դե Խեայի սխալի պատճառով գնդակ բաց թողեցին ավելացրած ժամանակում:

Սակայն Սէր Ալեքսը մինչ այս խաղն էր կորցրել վստահությունը 22-ամյա ֆուտբոլիստի հանդեպ: Եթե «Ատլետիկոյից» 18 մլն ֆունտով ձեռք բերելու ժամանակ մարզիչը մտածում էր, որ Դե Խեան կարող է դառնալ հուսալի դարպասապահ և հանդես գալ բարձր մակարդակով, ապա այժմ մարզչի կարծիքով իսպանացին չի համապատասխանում Պրեմիեր Լիգայի ստանդարտներին:

«Յունայթեդի» պահեստայիններին կա Անդերս Լինդեգորը, ով «Ռեդինգի» հետ խաղում (3:4) զարմացրեց Ֆերգյուսոնին՝ ցույց տալով, որ ոչնչով չի տարբերվում Դե Խեայից: Այժմ շոտլանդացուն անհրաժեշտ է այնպիսի դարպասապահ, ինչպիսին Էդվին Վան Դեր Սարն էր:

 
«Կարմիր սատանաները» արդեն սկսել են տարբերակներ դիտարկել: Նրանց ուշադրության կենտրոնում են «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը, «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան, ինչպես նաև «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը և «Մադրիդի Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:

Ավելացնենք, որ Դե Խեայի ծառայություններով հետաքրքրված են իսպանական երկու գրանտները՝ «Բարսելոնան» և «Մադրիեիդ Ռեալը»:

Հետաքրքիր փաստեր