• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Դևիդ Մոյեսին փոխարինող է փնտրում

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները լրջորեն մտածում են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսին փոխարինող գտնելու մասին:

Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինած Դևիդ Մոյեսը, ում գլխավորությամբ «Յունայթեդն» անցկացնում է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ իր վատագույն մրցաշրջանը, կարող է ամռանը հեռացվել ակումբից:

Ինչպես հաղորդում է Goal-ը, արդեն մի քանի շաբաթ է, ինչ ակումբի ղեկավարները դիտարկում են մասնագետներ, ովքեր ամռանը կարող են հասանելի լինել: Վերջնական որոշումը պետք է կայացնի ամերիկացի գործարար Գլեյզեր Մալկոլմը, ով այնքան էլ ոգևորված չէր Մոյեսին ակումբ հրավիրելով:

Ընթացիկ մրցաշրջանը ստիպել է կասկածել ոչ միայն Մոյեսի մարզչական, այլ նաև ղեկավար կարողությունների վրա: Թիմը համալրելու համար Դևիդն արդեն 60 մլն ֆունտ է ծախսել, սակայն դեռևս արդյունք չի ստացել:

Բացի այդ, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Մոյեսը վստահությունը կորցրել է ինչպես ղեկավարների և երկրպագուների, այնպես էլ ֆուտբոլիստների շրջանում: