• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» հաստատել է Բլինդի տրասնֆերը

Դեյլի Բլինդ«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 15 մլն ֆունտ:

Ի դեմ 24-ամյա Բլինդի, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ձեռք բերեց մի ֆուտբոլիստի, ով կարող է խաղալ մի քանի դիրքերում՝ պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում, ինչպես նաև որպես հենակետային կիսապաշտպան:

Վան Գալը Հոլանդիայի ազգային հավաքականում աշխատած տարիներից լավ ճանաչում է Դեյլիին: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բլինդն իրեն ցույց տվեց լավագույն կողմերով՝ վստահ խաղալով պաշտպանությունում և կատարելով երեք գոլային փոխանցում:

Ավելացնենք, որ տրանսֆերը վերջնական կկայանա, երբ ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրի «կարմիր սատանաների» հետ: «Յունայթեդը» հուսով է, որ դա տեղի կունենա այսօր: