• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» հաստատեց Մխիթարյանի տրանսֆերը

Henrikh«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտին հասցրեց Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։ Գործարքն արժեցել է 26 մլն ֆունտ։

Ամառվա սկզբին դորտմունդյան ակումբից հեռացան Մաթս Հյումելսը և Իլկայ Գյունդողանը, ինչի պատճառով «Բորուսիային» երկար ժամանակ չէր ցանկանում բաժանվել Մխիթարյանից, ում պայմանագրի լրանալուն մնացել էր 12 ամիս։

Սակայն գերմանական ակումբը մեղմացավ, երբ «կարմիր սատանաներն» ավելացրին առաջարկվող գումարը մինչև 26 մլն ֆունտ։ Այսօր Հենրիխը չորս տարվա պայմանագիր ստորագրեց Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Այս պարագայում, մեր 27֊ամյա հայրենակիցը, ով նախորդ մրցաշրջանում դարձավ 23 գոլի և 32 արդյունավետ փոխանցման հեղինակ, դարձավ «Յունայթեդում» Ժոզե Մոուրինյոյի երրորդ ձեռքբերումը։

Մխիթարյանը «Բորուսիայում» էր երեք տարի։ Այդ ընթացքում ակումբում մասնակցել է 140 հանդիպման՝ դառնալով 41 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականում Հենրիխը մասնակցել է 59 խաղի, որոնցում խփել է 19 գոլ։

-Ես շատ հպարտ եմ, որ տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սա իմ երազանքների իրականացումն է։ Ես հպարտ եմ այսպիսի մեծ պատմություն ունեցող ակումբում խաղալու հնարավորություն ստանալու համար և հուսով եմ, որ երկար ժամանակ նրա մի մասը կկազմեմ։ Շնորհակալ եմ ակումբին և Մոուրինյոյին իմ նկատմամբ ունեցած վստահության համար,֊ ասել է Մխիթարյանը։

֊Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով տպավորիչ խաղ է ցուցադրել ակումբում և հավաքականում։ Նա իսկական թիմային խաղացող է։ Ես ուրախ եմ, որ նա համաձայնվեց տեղափոխվել «Յունայթեդ»,֊ ասել է Մոուրինյոն։

Հետաքրքիր փաստեր