• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը», հնարավոր է, ձմռանը վաճառի Մատային

Խուան ՄատաԿիսապաշտպան Խուան Մատան վտանգում է դուրս մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններից և արդեն հունվարին կարող է ստիպված լքել «Օլդ Թրաֆորդը»:

Երկու մրցաշրջանների ընթացքում Մատան ճանաչվեց «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստ, սակայն «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի վերադարձից հետո իսպանացին կորցրեց տեղը հիմնական կազմում և ձմռանը 37,1 մլն ֆունտով տեղափոխվեց «Յունայթեդ»:

Նմանատիպ մի իրավիճակում է 26-ամյա Մատան նաև «Օլդ Թրաֆորդում»: Մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ վան Գալը խաղալու հնարավորություն էր տալիս իսպանացուն և բացահայտ ասել է, որ հենց Խուանը կկատարի փլեյմեյքերի պարտականությունները: Հենց այդ պատճառով էլ «Յունայթեդը» նախընտրեց վաճառել Շինջի Կագավային:

Սակայն մրցաշրջանի մեկնարկից Մատան աչքի չի ընկնում տպավորիչ խաղով: Խուանը պահեր չի ստեղծում հարձակվողների համար, իսկ «կարմիր սատանաները» երեք խաղում խփել են ընդամենը երկու գոլ, որով առաջ են միայն Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլիից»:

Եթե Մատան շարունակի նույն կերպ, ապա շուտով կկորցնի տեղը հիմնական կազմում՝ հատկապես, որ այժմ Ռադամել Ֆալկաոյի գալուց հետո մարզիչը կարող է փլեյմեյքերի դիրք ուղարկել Ուեյն Ռունիին: Daily Mail

Հետաքրքիր փաստեր