• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» մտադիր է հունվարին գնել Բերաինոյին

Սաիդո Բերաինո«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր սկաուտներին հանձնարարել է ուշադիր հետևել «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սաիդո Բերաինոյի շուրջ ստեղծված իրավիճակին:

21-ամյա Բերաինոն Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի ամենաարդյունավետ անգլիացին է, ով իր յոթ գոլերից մեկը խփել է հենց «կարմիր սատանաների» դարպասը:

«Վեստ Բրոմվիչը» հույսը չի կտրում նոր պայմանագիր ստորագրել իր աստղի հետ, սակայն չեն դադարում այն լուրերը, ըստ որոնց մեծ է հավանականությունը, որ Բերաինոն արդեն հունվարին կլքի «Հոթորնսը»: Մինչ այս պահը Սաիդոյի համար գլխավոր պայքարողներն էին համարվում «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»:

Goal պարբերականի հաղորդմամբ, վան Գալը հանձնարարել է ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենց ձեռքից բաց չթողնեն ֆուտբոլիստին:

Հետաքրքիր փաստեր