• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Յանուզային նոր պայմանագիր կառաջարկի

Ադնան Յանուզայ«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզային, որպեսզի չկրկնվի Պոլ Պոգբայի հետ տեղի ունեցածը:

18-ամյա Յանուզայը «Սանդերլենդի» դեմ խաղում իրական հերոս դարձավ, ով առաջին անգամ հայտնվելով «Յունայթեդի» մեկնարկային կազմում՝ դուբլ ձևակերպեց, որն էլ իր թիմին հաղթանակ պարգևեց:

Յանուզայի ներկայիս պայմանագիրը անգլիայի չեմպիոնի հետ կլրանա արդեն հաջորդ ամառ: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, մանկունյանցիները պատրաստ էին Ադնանի ետ նոր պայմանագիր ստորագրել դեռ անցած ամառ, սակայն Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո այդ պլանները հետաձգվեցին:

Նշենք, որ անցած տարվա ամռանը «Յունայթեդը» չկարողանալով նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ Պոլ Պոգբայի հետ՝ վերջինիս բաց թողեց, ով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Յուվենտուսին»:

Հաղորդվում է, որ 18-ամյա Յանուզայի ծառայություններով հետաքրորված են «Յուվենտուսը», «Բավարիան» և «Ռեալը»:

Հետաքրքիր փաստեր