• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Նանիին նոր պայմանագիր կառաջարկի

Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանին ոչ միայն կմնա թիմում, այլև նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:

Ինչպես հայտնում է Goal-ը,  «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը 26-ամյա պորտուգալացուն հատուկ դեր է տալու հաջորդ մրցաշրջանում, և չնայած վերջին անհաջող մրցաշրջանին, Նանին մնում է փորձառու և ընդունակ ֆուտբոլիստ:

Նանիի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ, և ակումբը` Մոյեսի պնդմամբ, պատրաստվում է նոր առաջարկ ներկայացնել ֆուտբոլիստին: Դևիդը պորտուգալացուն խոստացել է, որ նա նոր մրցաշրջանում ավելի հաճախ խաղադաշտ դուրս կգա:

Հավելենք, որ Նանին չի մեկնել թիմի հետ շրջագայության քթի վիրահատության պատճառով: Սակայն վերականգնումն արդեն ավարտված է, և կիսապաշտպանն այս շաբաթ կմիանա մարզմանն ընդհանուր խմբի հետ: