• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Մատայի հարցում համաձայնության գալու մասին

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հաջողվել է համաձայնության գալ «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի տեղափոխության հարցում: Գործարքը գնահատվում է 37 մլն ֆունտ:

«Կարմիր սատանաների» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի այն բանից հետո, երբ Խուանը բուժզննում անցնի և համաձայնեցնի անձնական պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը իր մամլո ասուլիս ժամանակ Ժոզե Մոուրինյոն հայտնեց, որ իրենք ընդունել են «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: «Ազնվականների» գլխավոր մարզիչը նաև հայտնեց, որ Մատան տվել է իր համաձայնությունը:

Ավելացնենք, որ Մատան, ով վերջին երկու մրցաշրջանների ընթացքում ճանաչվել է «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստ, Մոուրինյոյի գալուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում:

Հետաքրքիր փաստեր