• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է պայքարել Բեյլի համար

Գարեթ ԲեյլԻնչպես հայտնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ռեալի» հետ միասին պայքարել «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի համար:

«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին խորապես հիասթափված է այն բանից, թե ինչպես են ընթանում բանակցությունները մադրիդյան ակումբի հետ: Աղբյուրի համաձայն, «Ուայթ Հարթ Լեյնում» կասկածում են, որ «Ռեալը» Բեյլին գնելու հնարավորություն ունի:

24-ամյա ուելսցու համար կարող է պայքարել նաև «Յունայթեդը», որն այս ամառ ոչ մի լուրջ ձեռքբերում չունեցավ: «Օլդ Թրաֆորդում» պատրաստ են մեծ գումարներ ծախսել, որպեսզի ցույց տան իրենց աջակցությունը գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:

Աղբյուրը նշում է նաև, որ միակ խանգարող հանգամանքը «Յունայթեդի» համար կարող է լինել «Տոտտենհեմի» կողմից պահանջվող գումարը, որը կազմում է 110 մլն ֆունտ: Բացի այդ, հայտնի չէ՝ արդյոք Անգլիայի չեմպիոններին կհաջողվի ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:

Հավելենք, որ այս գործարքն իրականացնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Տոտտենհեմին» տրամադրել իր մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսին, ով իր ակումբում շատ քիչ խաղային ժամանակ է ստանում:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր