• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է 100 մլն ֆունտ ծախսել Պոգբայի համար

Պոլ Պոգբա«Մանչեսթեր Յունայթեդը» վերսկսել է բանակցությունները «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի հետ կապված, ով շուտով կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ընդամենը չորս տարի առաջ Պոլը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով հեռացավ «Օլդ Թրաֆորդից»։ Իսկ այժմ 23-ամյա Պոգբան «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր նպատակն է։

Ինչպես հայտնում է Daily Mail֊ը, «Յունայթեդի» ամերիկացի սեփականատար Գլեյզերների ընտանիքը պատրաստ է գնալ ցանկացած զոհողության՝ ակումբի երբեմնի համբավը վերականգնելու համար։

Այս ամառ Գլեյզերներն արդեն կատարել են նկատելի ներդրումներ Էրիկ Բայիին, Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին գնելու համար, սակայն նրանց գլխավ ծախսը դեռ առջևում է։ Պարբերականի տվյալներով, «Յունայթեդը» պատրաստ է Պոգբային դարձնել աշխարհի համար առաջին ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը սահմանված է 100 մլն ֆունտ։

Պոլի համար պայքարում են նաև «Ռեալը», ՊՍԺ֊ն և «Մանչեսթեր Սիթին», սակայն ակտիվ քայլեր է կատարում «Օլդ Թրաֆորդի» ակումբը։

Հետաքրքիր փաստեր