• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդն» ու «Արսենալը» պատրաստում են Զախայի վերաբերյալ առաջարկը

Վիլֆրիդ ԶախաԻնչպես հայտնում է Sky Sports-ը, առաջիկա օրերին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կուղարկեն իրենց առաջարկները «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային գնելու մասին:

20-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում ֆավորիտ է «Յունայթեդը»: Ընթացիկ մրցաշրջանում Զախան արդեն բազմիցս է հայտնել, որ ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներից մեկում, իսկ «Կրիստալ Փելեսի»` Զախային վաճառելն ընդամենը ժամանակի հարց է:

Ավելացնենք, որ անցած հանգստյան օրերին «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչը հայտնել էր, որ Զախային կվաճառեն միայն այն դեպքում, եթե նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով մնա իր ներկայիս ակումբում: Այսպիսով, Զախան ստիպված կլինի 6 ամիս սպասել, մինչև Պրեմիեր Լիգա տեղափոխվելը: