• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յուվենտուսը» Պոգբայի համար «Յունայթեդից» 60 մլն ֆունտ է պահանջում

Պոլ Պոգբա«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից, այն բանից հետո, երբ «Յուվենտուսն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց 60 մլն ֆունտ:

Ընդամենը երկու տարի առաջ Պոգբան խաղաժամանակ չստանալով «Օլդ Թրաֆորդում»՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքեց «Յունայթեդը» և ուղևորվեց Թուրին: Իտալիայի չեմպիոնների հետ Պոլը դարձավ իրական աստղ:

Այժմ 21-ամյա Պոգբան համարվում է եվրոպական թոփ ակումբների ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

Սակայն, ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Յուվենտուսը» Պոլից կհրաժարվի միայն աստղաբաշխական գումարի դեմքում (60 մլն ֆունտ): Իսկ դա նշանակում է, որ «կարմիր սատանաներն» իրենց ուշադրությունն կուղղեն տրանսֆերային մյուս նպատակներին:

Հետաքրքիր փաստեր