• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանին հունվարին չի վերադառնա «Յունայթեդ»

Լուիշ Նանի«Մանչեսթեր Յունայթեդին» չի հաջողվել համաձայնության գալ իր կիսապաշտպան Լուիշ Նանիին «Սպորտինգից» վաղաժամ հետկանչման հարցում:

Իր նախկին ակումբ վերադառնալով՝ Նանին մշտական խաղային պրակտիկա ստացավ և 16 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Պորտուգալացին իր խաղով աչքի է ընկնում ոչ միայն իր երկրի ազգային առաջնությունում, այլ նաև Չեմպիոնների Լիգայում:

Խոսվում էր, որ հունվարին «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է վարձակալությունից հետ կանչել 27-ամյա վինգերին: Սակայն, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, գործնականում բացառվում է, որ Նանին հունվարին կվերադառնա «Օլդ Թրաֆորդ»:

Ավելացնենք, որ «Սպորտինգը» ոչ միայն ստացել է Նանիի մեկ տարվա վարձակալության իրավունքներն, այլ նաև ազատվել է նրա աշխատավարձը վճարելու պարտականությունից, որը շարունակում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետաքրքիր փաստեր