• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանին նոր պայմանագիր է ստորագրել «Յունայթեդի» հետ

Լուիշ Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Լուիշ Նանին 5 տարով երկարաձգել է պայմանագիրը «մանկունյանցիների» հետ:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հետ է 2007թ-ից և այդ ընթացքում չորս անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, երկու անգամ՝ Լիգայի գավաթակիր և մեկ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Վերջին երկու մրցաշրջաններն այնքան էլ հաջող չստացվեցին Նանիի համար և անգամ խոսվում էր «Յունայթեդից» հեռանալու մասին: Սակայն մանչեսթերյան ակումբի նոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի պատրաստվում բաժանվել փորձառու կիսապաշտպանից:

-Ես ուրախ եմ, որ Նանին մեզ հետ կլինի նաև առաջիկա 5 տարում: Նա իր 26 տարեկան հասակում տիրապետում է մեծ վարպետության,- ասել է Մոյեսը: