• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նասրին և Նավասը տեղ կազատեն Նոլիտոյի համար

Սամիր Նասրի և Խեսուս Նավաս«Սելտայի» հարձակվող Նոլիտոյի առաջիկա տրանսֆերը կարող է կասկածի տակ դնել «Մանչեսթեր Սիթիում» Սամիր Նասրիի և Խեսուս Նավասի ապագան։

Սպասվում է, որ շաբաթվա վերջին «քաղաքայինները» կակտիվացնեն «Սելտայի» հետ Նոլիտոյի պայմանագրի տրանսֆերի գնման կետը, որի արժեքը ֆիքսված է 13.8 մլն ֆունտ։

Ինչպես հաղորդում է Manchester Evening News֊ը, դա մեծ կասկածի տակ կդնի «Էթիհադում» 29-ամյա Նասրիի կարիերան։ «Սիթիի» նոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ռոտացիայի կողմնակից չէ, ուստի հենց Սամիրը կարող է դառնալ Նոլիտոյի գործարքի մաս և լքել ակումբը։

Իր հերթին իտալական Calciomercato պարբերականը վստահեցնում է, որ «քաղաքայինները» դռան կողմը ցույց կտան 30֊ամյա Նավասին։ Իսպանացին ձախողեց արդեն ավարտված մրցաշրջանը, սակայն նրանով հետաքրքրվում են «Միլանը» և «Ինտերը»։ Խեսուսի տրանսֆերը գնահատվում է 10 մլն ֆունտ։

Հետաքրքիր փաստեր